Եկեղեցիներ
Հրապարակված է: 08/20/2026
Սույն թվականի օգոստոսի 15-ին, օրհնությամբ ԱՄՆ Արևմտյանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի, Արժանապատիվ Տեր Նժդեհ Քահանա Քեշիշյանն այցելեց Այդահոյի հայկական համայնք։ Տասնյակ հավատացյալներ հավաքվել էին եկեղեցում՝ միասնաբար աղոթք բարձրացնելու առ Աստված։

Հընթացս Սուրբ Պատարագի Տեր Նժդեհը խոսեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի խորհրդի մասին՝ պատգամելով չվախենալ մահվանից, քանի որ մեր Տերն արդեն հաղթել է մահվանը։ Հավարտ Պատարագի կատարվեց Խաղողի օրհնության կարգ։ Ապա մատուցվեց սիրո հյուրասիրություն, որը առիթ էր Տեր Հոր համար անձնական շփումներ ունենալու հավատցյալ հայորդիների հետ։