Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Այցելություն Եւ Խաղողօրհնեք Victory Day Care-Ում

Համայնք

Հրապարակված է: 08/13/2026


Այցելություն և Խաղողօրհնեք Victory Day Care-ում

Սույն թվականի օգոստոսի 12-ին, օրհնությամբ Արևմտյան թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի և հրավերով Victory Day Care-ի տնօրինության՝ Արժանապատիվ Տեր Նժդեհ Քահանա Քեշիշյանն այցելեց վերոնշյալ ծերերի խնամքի կենտրոն։ Տեր Նժդեհը նախ Հովնան Սրբազանի և ապա իր անունից ողջույնի և օրհնության խոսք փոխանցեց հաստատության ղեկավարությանը, աշխատակիցներին և ներկաներին հրավերի և հնարավորության համար։ Հարյուրավոր մեծահասակներ հավաքվել էին ունկնդերելու և աղոթելու Տեր Նժդեհի հետ։ Ապա Տեր Նժդեհը անդրադարձ կատարեց Աստվածածնի Տոնի խորհրդին և կատարեց Խաղողի օրհնության կարգ։

Հավարտ արարողության Տեր Հայրն անձամբ բոլոր մեծահասակներին բաժանեց օրհնված խաղողը և առիթ ունեցավ շփվելու և զրուցելու նրանց հուզող հարցերի շուրջ։ Վերջում հաստատության ղեկավարությունն իր շնորհակալությունը փոխանցեց Տեր Հորը այցի, օրհնության և գեղեցիկ արարողության համար՝ փափագելով, որ Տեր Հայրը հաճախակի այցելի իրենց՝ միասին աղոթելու և Տիրոջ խոսքը փոխանցելու համար։

 Առաջիկա օրերին Խնամքի կենտրոնի բոլոր շահառուներն ու աշխատակիցները պետք է այցելեն Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճար աղոթելու և հանդիպելու հոգևոր հայրերի հետ։

Դիվան Առաջնորդարանի 


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները