Թեմ
Հրապարակված է: 11/10/2026
Կալիֆորնիայի ծուխերն Ամերիկահայոց թեմից առանձնացան եւ ինքնուրոյն թեմական հաստատութիւն հիմնեցին 1927-ին։ Միեւնոյն ժամանակ, Արեւելեան ափում 1898 թ. ստեղծուած թեմը շարունակւում էր կոչուել նախկին անունով՝ Ամերիկահայոց թեմ։ Այդ թեմը 1920-ական թուերին ունէր 9 եկեղեցի եւ նոր ձեւաւորուող մի քանի ծխական համայնքներ։
Լուսանկար – ԱՄՆ-ում Հայոց առաջին եկեղեցին՝ Ուսթըրի Ս. Փկրիչ, հիմնադրուած 1891-ին։ Կառուցման եւ օծման 135-ամեակը լրանում է 2026 թ. Նոյեմբերին։