Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Սահակ-Մեսրոպ Վարժարանում Նշվեցին Մշակույթի Ամիսը Եւ Սրբոց Թարգմանչաց Տոնը

Համայնք

Հրապարակված է: 11/03/2026


Սահակ-Մեսրոպ վարժարանում նշվեցին Մշակույթի ամիսը և Սրբոց Թարգմանչաց տոնը

Հոկտեմբերի 30-ի կեսօրին Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնեական ամենօրյա վարժարանից ներս տեղի ունեցավ մշակույթի ամսվան և Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառում՝ հանդիսապետությամբ Արևմտյան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արք․ Տերտերյանի։ Սրբազան Հորն ուղեկցում էին Արժանապատիվ Տեր Նժդեհ Քհն․ Քեշիշյանը և Բարեշնորհ Արին Սրկ․ Պարսանյան։

Աշակերտները հյուրերին ներկայացրեցին հայ լեզվին և մշակույթին նվիրված կատարումներ։ Հավարտ ծրագրի հրավիրվեց Առաջնորդ Սրբազան Հայրը՝ օրհնության խոսքի համար։ Իր խոսքում Հովնան Սրբազանն ընդգշծեց, որ աշակերտներն՝ իրենց կատարումներով,  իրենք են դառնում ոգեշնչման աղբյուր մեծահասակների համար։ Ապա բարձր գնահատեց ծնողների և ուսուցիչների դերը երեխաների հայեցի և քրիստոնեկան դաստիարակության գործում։  Սրբազան Հայրն աղոթեց Սահակ-Մեսրոպ դպրոցի աշակերտության, ծնողներին, տնօրինության և ուսուցիչների համար։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները