Համայնք
Հրապարակված է: 10/16/2026
Կիրակի օրը, հոկտեմբեր 11-ին, 2026թ. ժամը 4-ին Hollywood Hills Forest Lawn գերեզմանատան Hall of Liberty դահլիճում ես, Տեր Տաթեւ քահանա Տերտերյանս, մասնակցեցի հայկական մշակույթի, երաժշտության և պարի տոնակատարության՝ օրհնությամբ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և հրավերով Forest Lawn գերեզմանատան տարածաշրջանային ղեկավար Հովսեփ Հաջիբեկյանի։ Տոնակատարությանը ներկա էին Լոս Անջելեսի շրջանում ապրող բավական շատ թվով հայ ընտանիքներ և մասնակիցներ։ Տոնակատարության ընթացքում հայկական հարուստ մշակույթը իրենց կատարումներով ներկայացներցին Համազգային «Նաիրյան» երգչախումբը՝ Լուսինե Մելիքսեթյանի ղեկավարությամբ և Համազգային «Անի» պարախումբը՝ Սյուզի Բարսեղյան-Դարբինյանի և Եղիա Հաշոլյանի գլխավորությամբ։