Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնեական Դպրոցը Դիմավորում Է 2026–2027 Ուսումնական Տարին

Համայնք

Հրապարակված է: 09/04/2026


Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնեական դպրոցը դիմավորում է 2026–2027 ուսումնական տարին

Սեպտեմբերի 3-ի առավոտյան Արևմտյան թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը, ուղեկցությամբ՝ Արժանապատիվ Տեր Նժդեհ Քահանա Քեշիշյանի մասնակցեց Սահակ-Մեսրոպ Հայ Քրիոստոնեական ամենօրյա դպրոցի 2026-2027 տարեշրջանի բացման հանդիսավոր միջոցառմանը։

Ողջույնի խոսքից հետո հրավիրվեց Առաջնորդ Սրբազան Հայրն՝ իր հայրական պատգամի և օրհնության համար։ Իր խոսքում Հովնան Սրբազանը նախ շնորհավորեց դպրոցի տնօրինությանը, մանկավարժներին և ծնողներին նոր բացվող ուսումնական տարվա և հնարավորության համար։ Ապա հրավիրեց բոլոր աշակերտներին միասնական աղոթքի՝ Սահակ-Մեսրոպ դպրոցի, աշակերտների, ուսուցիչների և բոլոր ներկաների համար։

Աշակերտները դեպի դասարաններ առաջնորդվեցին հայկական զուռա դհոլի կատարումների ներքո։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները