Համայնք
Հրապարակված է: 09/03/2026
Սույն թվականի օգոստոսի 30-ի երեկոյան Գլենդեյլ քաղաքում կայացած ABMDR –ի հիմնադրման 27-րդ տարեդարձի երեկույթին իր մասնակցությունը բերեց Արևմտյան թեմի առաջորդ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը։ Երեկույթին Սրբազան Հորն ուղեկցում էր Արժանապատիվ Տեր Նժդեհ Քահանա Քեշիշյանը։
Ջերմ ընդունելությունից հետո հրավիրվեց Առաջնորդ Սրբազան Հայրը՝ օրհնության խոսքի համար։ Իր խոսքում Հովնան Սրբազանը բարձր գնահատեց հիմնադրամի մարդասիրական առաքելությունը՝ նշելով, որ բազմաքիվ կյանքեր են փրկվել հիմնադարամի իրականացրած ծրագրերի միջոցով։ Հովնան Սրբազանը կոչ ուղղեց բոլոր ներկաներին իրենց մասնկացությունը բերել հիմնադրամի աշխատանքրերին, որպեսզի միասնական ջանքերի շնորհիվ հնարավոր լինի բարին տարածել և օգնել փրկելու ավելի շատ մարդկանց կյանքեր։
Սրբազան Հայրը նաև իր գնահատանքի խոսքը ուղղեց հիմնադրամի նախագահ Դոկտոր Ֆրիդա Ջորդոնին և գործադիր տնօրեն Դոկտոր Սևակ Ավագյանին տարիների անխոնջ աշխատանքի և նվիրումի համար։ Ապա Տեր Նժդեհ Քահանան Տերունական աղոթքի հրավիրեց բոլոր ներկաներին և կատարեց սեղանների օրհնության աղոթք։
Հընթացս երեկույթի հնչեցին տարբեր ելույթներ և կատարումներ։