Թեմ
Հրապարակված է: 08/20/2026
Օգոստոսի 17-ի առավոտյան, Օրհնությամբ Արևմտյանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արք․ Տերտերյանի, Արժանապատիվ Տեր Նժդեհ Քահանա Քեշիշյանը՝ ընկերակցությամբ Տիար Մանուկ Խաչատրյանի այցելեց Healthy Solutions Adult Day Care և Best CBAS տարեցների խնամքի կենտրոններ։ Բարի ավանդույթի համաձայն՝ Եկեղեցական և Ազգային մեծ տոների առիթով Տեր Նժդեհն այցելում է տարեցներին՝ նրանց հետ միասն աղոթելու և գեղեցիկ ակնթարթներ ունենալու համար։



Այս անգամ էլ Տեր Հայրը և Տիար Մանուկ Խաչատրյանը ողջույնի և շնորհավորական խոսք ուղղեցին հաստատությունների շահառուներին և աշխատակազմերին։ Ապա Տեր Հայրը խոսեց Աստվածամոր Վերափոխամն տոնի խորհրդի մասին և կատարեց Խաղողի օրհնության կարգ։

Հավարտ արարողության Տեր Նժդեհը անհատական հանդիպումներ ունեցավ սիրելի տարեցների հետ և շնորհավորեց նրանց։