Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Agbu Aya Pasadena-Glendale Scouts-Ի Ավարտական Ձեռնարկը

Համայնք

Հրապարակված է: 06/12/2026


AGBU AYA Pasadena-Glendale Scouts-ի ավարտական ձեռնարկը

Սույն թվականի հունիսի 6-ին ՀԲԸՄ Փասադենայի մշակութային կենտրոնում տեղի ունեցավ AGBU AYA Pasadena-Glendale Scouts-ի ավարտական և մեծարման ձեռնարկ։ Հանուն Արևմտյան թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Հովնան Արք․ Տերտերյանի՝ արարողությանը ներկա գտնվեց Արժանապատիվ  Տ․ Նժդեհ Քահանա Քեշիշյանը։ Թվով ութ սկաուտներ արժանացան Eagle Scaout-ի կոչման և ավարտական հավաստագրերի։

Փակման խոսքում Տեր Նժդեհը շնորհավորեց շրջանավարտներին և Առաջնորդ Սրբազան Հոր բարեմաղթանքները փոխանցեց նրանց։ Ապա Տեր Հայրն աղոթք բարձրացվեց առ Աստված ներկաների և մասնավորաբար՝ շրջանավարտների համար, որպեսզի Տիրոջ օգնականությամբ բոլոր շրջանավարտները կարողանան տարիների իրենց ամբարած գիտելիքն ու փորձառությունն ի նպաստ դնել այլոց օգնելու և բարին գործելու համար։

Դիվան Առաջնորդարանի  


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները