Համայնք
Հրապարակված է: 06/12/2026
Արևմտյան թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ՝ հունիսի 6-ին Արժանապատիվ Տեր Նժդեհ Քահանա Քեշիշյանը մասնակցեց Փասադենայի Հովսեփյան ամենօրյա վարժարանի գարնանային հանդեսին։ Երեկույթն սկսվեց Տեր Նժդեհի աղոթքով, ապա տնօրեն Տիար Շահե Մանկերյանի բարիգասլտյան խոսքով։ Հընթացս երեկույթի առանձին դասարաններ ներկայացրեցին ժողովրդական և ազգային երգեր, ինչպես նաև մանկական գեղեցիկ կատարումներ։ Երեկոն հագեցած էր մանկական քնքշությամբ և մաքրությամբ։

