Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Այցելություն Նորթ Հոլիվուդի Հայկական Հրաշք Մանկապարտեզ

Համայնք

Հրապարակված է: 05/15/2026


Այցելություն Նորթ Հոլիվուդի հայկական Հրաշք մանկապարտեզ

Սույն թվականի մայիսի 15-ի առավոտյան, օրհնությամբ Արևմտյան թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի Նորթ Հոլիվուդի Հոգևոր Մատակարար՝ Արժանապատիվ Տ․ Նժդեհ Քահանա Քեշիշյանն՝ ուղեցկությամբ Նորթ Հոլիվուդի Ծխական Խորհրդի Ատենապետ՝ Տիար Մանուկ Խաչատրյանի այցելեց Նորթ Հոլիվուդի հայկական Հրաշք մանկապարտեզ։ Հընթացս այցելության Տեր Հայրն առիթ ունեցավ շփվելու հայ մանուկների հետ, խաղալու և աղոթելու նրանց հետ միասին։ Ապա Տեր Հայրն հերթաբար այցելեց բոլոր խմբերին ՝ մանուկների հետ աղոթելու և օրհնելու նրանց։ Մանուկներին բաժանվեցին նաև Առաջնորդ Սրբազանի հեղինակած Մանուկների աղոթագրքերից և այլ գրքույկներ։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները