Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Հովսեփյան Դպրոցում Կազմակերպված Հայոց Ցեղասպանության 111-Րդ Տարելիցին Նվիրված Միջոցառումը

Եկեղեցիներ

Հրապարակված է: 04/29/2026


Հովսեփյան դպրոցում կազմակերպված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառումը

Ապրիլի 21-ի առավոտյան, օրհնությամբ Արևմտյան թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի՝ Արժանապատիվ Տ․ Նժդեհ Քահանա Քեշիշյանը մասնակցեց Հովսեփյան դպրոցում կազմակերպված՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։ Տեր Նժդեհը աշակերտներին ներկայացրեց նախ հայոց Մեծ Եղեռնի համառոտ նկարագարությունը, ապա՝ 2015 թվականին անմեղ նահատակների սրբադասման կարևորությունը։ Տեր Հայրը պատգամեց սիրելի աշակերտներին հավատարիմ մնալ մեր նախնիների հավատքին և տեսիլքին, և անգամ օտարության մեջ խոսել հայերեն և աղոթել հայրենի լեզվով։ Ապա աշակերտները՝ Տեր Նժդեհի առաջնորդությամբ,   Մեծ Եղեռնի խաչքարի մոտ  աղոթք բարձրացրեցին և խոնարհեցին ծաղիկներ։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները