Թեմ
Հրապարակված է: 01/16/2026
2026 թվականի առաջին օրերին Հունվարի 8-ին Նորթ Հոլիվուդի Մատակարար Հովիվ՝ Արժանապատիվ Տ․ Նժդեհ քահանա Քեշիշյանն՝ ուղեկցությամբ Ծխական Խորհրդի անդամ Տիար Հովսեփ Խաչերյանի այցելեց Best CBAS և Healthy Solutions մեծահասակների խնամքի կետրոններ։


Տեր Հոր այցելություններն արդեն ավանդույթ են դարձել այս հաստատություններից ներս։ Այս անգամ այցելությունը նպատակ ուներ հայազգի մեր տարեցներին շնորհավորել Սուրբ Ծննդյան մեծագույն խորհրդով և հատուկ նրանց համար կատարել Ջրօրհյաց արարողություն։ Հավարտ ջրի օրհության՝ Տեր Հայրը շնորհավորեց բոլոր տարեցներին և աշխատակազմերին Փրկչի Ծննդյան հրաշալի առիթով՝ մաղթելով առողջ ու խաղաղ կյանքի տարիներ։