Հունվարի 7-ին Արժանապատիվ Տեր Նժդեհ քահանա Քեշիշյանը, հանուն Արևմտյան թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան Արք․ Տերտերյանի, մասնակցեց Սահակ-Մեսրոպ ամենօրյա վարժարանի կազմակերպած Հիշատակի միջոցառմանը: Մեկ տարի առաջ այդ օրը սկսած բնության աղետը՝ հրդեհները, ամբողջությամբ վնասեց ոչ միայն Ալթադենա քաղաքի շատ տներ և շենքեր, այլ նաև ամբողջությամբ այրեց Սահակ-Մեսրոպ ամենօրյա դպրոցի շենքը։

Երեկույթի ընթացքում հնչեցին աղոթքներ և գնահատանքի խոսքեր բոլոր այն մարդկանց և կազմակերպությունների վերաբերյալ, որոնք առաջին իսկ օրվանից իրենց օգնությունն առաջարկեցին աղետից տուժած դպրոցին։ երեկույթի ավարտին Տեր Նժդեհը և Տեր Պողոսը աղոթք բարձրացրեցին Սահակ-Մեսրոպ դպրոցի վերակառուցման, տնօրինության, աշխատակիցների և աշակերտության համար։