Նվիրաբերել

Եսայի մարգարեի հիշատակության օր

Կատեգորիա: Տոներ


Եսայի մարգարեի հիշատակության օր
  • 8 July, 2027

Մանրամասները:

Եսայի մարգարեն Հին կտակարանի չորս «մեծ մարգարեներից» առաջինն է: Ծնվել և գրեթե ողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում, մարգարեացել է 8-րդ դարի կեսերին: Անգերազանցելի ոճով ու ոգով գրված նրա գիրքը Հին և Նոր Կտակարանները կապող օղակն է: Եսային կոչվում է նաև Ավետարանիչ մարգարե՝ Մեսիայի, այսինքն` Քրիստոսի մասին ամենից շատ մարգարեանալու համար: Նա ներկայանում է իբրև Տիրոջ Հոգով ուղարկված ծառա՝ «Աղքատներին ավետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու»: Հետագայում այս առաքելության մեջ պետք է Հիսուս տեսներ այն ծրագիրը, որն Ինքը եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4:16-21): Ըստ ավանդության՝ Եսայի մարգարեն նահատակվել է սղոցումով:


Այլ Միջոցառումներ