Նորթ Հոլիվուդի հայ համայնքում տոնախմբվեց Սբ․ Աստվածածնի Վերափոխման տոնը Նորթ Հոլիվուդի հայ համայնքում տոնախմբվեց Սբ․ Աստվածածնի Վերափոխման տոնը- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
05 September 2025
DEMIRGIAN SCHOLARSHIP.

Նորթ Հոլիվուդի հայ համայնքում տոնախմբվեց Սբ․ Աստվածածնի Վերափոխման տոնը
Published - 21 August 2025

Սույն թվականի օգոստոսի 17-ին Նորթ Հոլիվուդի հայ համայնքում տոնախմբվեց Սբ․ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Տոնին մասնակցելու էին եկել հարյուրավոր հավատացյալներ։ Օրվա պատարագիչն ու քարոզիչն էր Նորթ Հոլիվուդի Հոգևոր Մատակարար Տ․ Նժդեհ քահանա Քեշիշյանը։ Հավարտ պատարագի կատարվեց Խաղողօրհնեքի կարգ։ Ապա ներկա երեխաները հրավիրվեցին հատուկ նախապատրաստված խաղերի, իսկ մեծահասակաները՝ վայելեցին հյուրասիրությունը։

Օգոստոսի 18-ի առավոտյան Նորթ Հոլիվուդի Հոգևոր Մատակարար Տ․ Նժդեհ քահանա Քեշիշյանը, ուղեկցությամբ՝ Առաջնորդի Խորհրդատու Մարմնի Ատենապետ Տիար Մանուկ Խաչատրյանի, այցելեց  Healthy Solutions Adult Day Health Care  և Best CBAS մեծահասակների առողջապահական կենտրոններ։ Առողջապահական կենտրոններում Տեր Նժդեհը և Տիար Մանուկ Խաչատրյանը հնարավություն ունեցան հանդիպուներ ունենալու բուժառուների հետ, զրուցելու և շնորհավորելու նրանց Աստվածամոր Վերափոխման տոնի հրաշալի առիթով։ Հարգելի հյուրերն իրենց հետ տարել էին նաև Առաջնորդարանից ընծայաբերված խաղող, որը միախառնեցին արդեն պատրաստված խաղողին և Տեր Նժդեհը Խաղողի օրհնության կարգ կատարեց։  Ապա Տեր Հայրը շնորհավորեց բոլոր ներկաներին քրիստոնյաների Մայր՝ Աստվածամոր տոնի խորհրդով։

Print