ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԿԱՐԳ ՆՈՐԴ ՀՈԼԻՎՈՒԴԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԿԱՐԳ ՆՈՐԴ ՀՈԼԻՎՈՒԴԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ - Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
06 June 2025

St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more

DEMIRGIAN SCHOLARSHIP

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԿԱՐԳ ՆՈՐԴ ՀՈԼԻՎՈՒԴԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Published - 5 June 2025

Նորդ Հոլիվուդի կազմաւորուող համայնքում, մատակարար հովիւ Տ. Նժդեհ Քհնյ. Քեշիշեանի եւ Ծուխի խորհրդատու մարմնի որոշումով, իւրաքանչիւր ամսուայ առաջին եւ երրորդ կիրակի օրերին կատարւում է հոգեւոր արարողութիւն, որին մասնակցում են համայնքի եւ յարակից շրջանների բազմաթիւ անձինք։ Յունիսի 1-ին, որ նաեւ Մանուկների միջազգային օրն է, յընթացս ս.պատարագի, կատարուեց Մանուկների օրհնութեան կարգ, որի մասին յայտարարուել էր նախապէս եւ որը համախմբեց համայնքի մեծաքանակ ընտանիքների։

Յունիսի 1-ին Ս.Ջեյն եկեղեցում ս.պատարագը մատուցեց եւ քարոզեց Տ. Նժդեհ Քհնյ. Քեշիշեանը։ Ընդհանուր տօնական, մանկաբոյր տրամադրութեան մէջ Տէր Նժդեհը օրհնեց մանուկներին, շնորհաւորեց ու իր բարեմաղթանքներն ուղղեց փոքրիկներին ու ծնողներին, ապա բոլոր մանուկներին նուիրեց օրհնուած խաչեր, որ այդ նպատակի համար յատուկ Հայաստանից բերել էր խորհրդատու մարմնի ատենապետ Մանուկ Խաչատրեանը։

Ծուխի խորհրդատու մարմնի անդամների ջանքերով մանուկների համար յատուկ տօնական միջավայր, խաղեր եւ հիւրասիրութիւն էր պատրաստուել։ Ս.պատարագից յետոյ մանուկները ներգրաւուեցին խաղերի, գունազարդումների ուրախ տրամադրութեան մէջ, տեսանելի էր, թէ ինչ ուրախաբեր տրամադրութիւն էր թեւածում մանուկների ու ծնողների մօտ, իսկ «մանուկներու հոգիներուն մէջ դրուած սէրը եկեղեցւոյ ու հայրենիքին հանդէպ անկողոպտելի է» (Յովնան Արք. Տէրտէրեան)։

Ներկաները հաւաստում էին, որ տեսանելի է համայնքի ձեւաւորման որոշակի արդիւնքը։ Տ. Նժդեհ Քհնյ. Քեշիշեանը յայտարարեց, որ յառաջիկայ ս.պատարագի ընթացքին՝ Յունիս 15-ին համայնքում պիտի կատարուի հայրերի օրհնութեան կարգ։

Այս օրհնաբեր առաքելութիւնը Աեւմտեան թեմի Առաջնորդ Սբրազանը գնահատեց որպէս նպատակասլաց քայլեր, որտեղ Արժ. Տ. Նժդեհ Քհնյ. Քեշիշեանի հոգածու ներդրումն ակնյայտ է, իր շուրջն ունենալով Ծխական խորհուրդի նուիրեալ անձինք։

 

Նորդ Հոլիվուդի համայնքի մամլոյ դիւան

1 Յունիսի, 2025 

Print