Հայաստանի մինչև 16 տարեկան տղաների բասկետբոլի խումբը ստացել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արևմտյան ԱՄՆ-ի Առաջնորդ Տ. Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությունը Հայաստանի մինչև 16 տարեկան տղաների բասկետբոլի խումբը ստացել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արևմտյան ԱՄՆ-ի Առաջնորդ Տ. Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությունը- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
11 November 2023
Հայաստանի մինչև 16 տարեկան տղաների բասկետբոլի խումբը ստացել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արևմտյան ԱՄՆ-ի Առաջնորդ Տ. Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությունը
Published - 20 June 2022

Կիրակի, 2022 թվականի հունիսի 19-ին, մինչև 16 տարեկան Հայաստանի  տղաների բասկետբոլի հավաքականի լոսանջելեսաբնակ չորս անդամներ, իրենց գլխավոր մարզիչ Զորիկ Իսաջանեի հետ, Սուրբ Էջմիածնի տոնին ներկա գտնվեցին Սուրբ Պատարագին՝ Բըրբենքի Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարում։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհակալություն հայտնեց երիտասարդներին և իր օրհնությունը բերեց խմբի անդամներ Գրիգոր Մողոյանին, Գրիգոր Գույուջյանին, Գրիգոր Գազարյանին, Էդվարդ Քալաջյանին և գլխավոր մարզիչ Զորիկ Իսաջանեին։ Այս շաբաթվա վերջին նրանք կմեկնեն Հայաստան՝ ուսումնամարզական հավաքի և կմիանան Հայաստանում բնակվող խմբի անդամներին։

Գլխավոր մարզիչ Զորիկ Իսաջանեն (Լոս Անջելես) և մարզչի օգնական Սևակ Քեթենջյանը (Նյու Ջերսի) կգլխավորեն մինչև 16 տարեկան  Հայաստանի  բասկետբոլի տղաների հավաքականը 2022 թվականի հուլիսի 12-17-ը՝ Կոսովոյում կայանալիք FIBA-ի մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, փոքր երկրների C բաժանմունքում։

Print