
Օրհնությամբ՝ Արևմտյան թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի՝ սույն թվականի Մարտի 27-ին առավոտյան, Տեր Նժդեհ Քահանա Քեշիշյանը մասնակցեց Փասադենայի Հովսեփյան ամենօրյա վարժարանի Հաղորդության բաշխման ավանդական կարգին։



Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու Հոգևոր Հովիվ Տեր Սարգիս Ավագ Քահանա Պետոյանի՝ Ծաղկազարդին նվիրված խոսքից հետո, Տեր Նժդեհ Քահանան սիրելի աշակերտներին մատուցեց Սուրբ Հաղորդություն։
Դիվան Առաջնորդարանի