Առաջնորդ Սրբազան Հոր այցելությունները Փասադենայի Հովսեփյան և Սահակ-Մեսրոպ ամենօրյա վարժարաններ Առաջնորդ Սրբազան Հոր այցելությունները Փասադենայի Հովսեփյան և Սահակ-Մեսրոպ ամենօրյա վարժարաններ- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
06 March 2026
DEMIRGIAN SCHOLARSHIP.

Առաջնորդ Սրբազան Հոր այցելությունները Փասադենայի Հովսեփյան և Սահակ-Մեսրոպ ամենօրյա վարժարաններ
Published - 27 February 2026

Սույն թվականի փետրվարի 27-ին ԱՄՆ Արևմտյան թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանն այցելեց Փասադենայի Հովսեփյան և Սահակ-Մեսրոպ ամենօրյա վարժարաններ։ Սրբազան Հորն ուղեկցում էր Արժանապատիվ Տեր Նժդեհ Քահանա Քեշիշյանը։ Սրբազան Հոր այցելությունը մեծ խանդավառություն հանդիսացավ թե աշակերտության և թե ուսուցչական անձնակազմերի համար։ Ի պատիվ Հովնան Սրբազանի այցի՝ սիրելի աշակերտները պատրաստել էի ազգային , հոգևոր կատարումներ։ Ողջույնի խոսքի և գեղարվեստական մասերի ավարտին հրավիրվեց Սրբազան Հայրը՝ հայրական պատգամ փոխանցելու համար։ 

Իր խոսքում Հովնան Սրբազանն անդրադարձավ Անառակ Որդու առակին։ Հիմք ունենալով Անառակ Որդու առակի գաղափարաբանությունը՝ Սրբազան Հայրը պատվիրեց սիրելի աշակերտներին՝ շատ սիրել միմյանց և միշտ պատրաստ լինել ներելու իրար սխալները։ Ի զարմանս աշակերտների՝ Հովնան Սրբազանը պատգամեց մշտապես ներել մեր հանդեպ մեղք կամ սխալ գործած մարդկանց և երբեք չչարանալ նրանց հանդեպ։ Ապա, Սրբազան Հոր առաջնորդությամբ, աշակերտներն ու ուսուցիչները աղոթք բարձրացրեցին իրենց դպրոցների, ընտանիքների և հայրենիքի համար։

Դիվան Առաջնորդարանի