Սույն թվականի օգոստոսի 17-ին Նորթ Հոլիվուդի հայ համայնքում տոնախմբվեց Սբ․ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Տոնին մասնակցելու էին եկել հարյուրավոր հավատացյալներ։ Օրվա պատարագիչն ու քարոզիչն էր Նորթ Հոլիվուդի Հոգևոր Մատակարար Տ․ Նժդեհ քահանա Քեշիշյանը։ Հավարտ պատարագի կատարվեց Խաղողօրհնեքի կարգ։ Ապա ներկա երեխաները հրավիրվեցին հատուկ նախապատրաստված խաղերի, իսկ մեծահասակաները՝ վայելեցին հյուրասիրությունը։