Սանթա Քլարիթայի Սբ. Սարգիս եկեղեցու Շաբաթօրյա դպրոցի ուսումնական տարվա ավարտական հանդեսը Սանթա Քլարիթայի Սբ. Սարգիս եկեղեցու Շաբաթօրյա դպրոցի ուսումնական տարվա ավարտական հանդեսը- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
22 June 2025

St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more

DEMIRGIAN SCHOLARSHIP

Սանթա Քլարիթայի Սբ. Սարգիս եկեղեցու Շաբաթօրյա դպրոցի ուսումնական տարվա ավարտական հանդեսը
Published - 20 June 2025

Սույն թվականի հունիսի 14-ին Սանթա Քլարիթայի Սբ. Սարգիս եկեղեցու  Շաբաթօրյա դպրոցում տեղի ունեցավ  ուսումնական տարվա ավարտական հանդեսը, որին ներկա էին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Առաջնորդ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը, Սբ. Սարգիս  եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Զավեն քհն. Մարկոսյանը և Շաբաթօրյա դպրոցների տեսուչ, Սրբոց Ղևոնդյաց եկեղեցու « Փոքրիկ հրեշտակներ» դպրոցի տնօրեն Բրշ․ Հովհաննես Սրկ․ Գումրույանը:  Միջոցառումը կրում էր  «Հպարտ եմ, որ հայ եմ» խորագիրը: Ծրագիրը  բավական հագեցած ու բազմաբովանդակ էր: 

Վեցերորդ դասարանի սաները  հանդես եկան հայոց հզորագույն արքաների և արիասիրտ թագուհիների կերպարներով: Նրանք ոգեկոչեցին Տիգրան Մեծի, Արգիշտի 1-ի, Կատրանիդեի, Արտաշես Բարերարի, Կեռանի ու Վռամշապուհի կատարած առանցքային գործերն ու  հիշատակեցին հայոց թագավորությունների ազդեցիկ նշանակությունը  պատմության տվյալ ժամանակահատվածի համատեքստում:

Դպրոցի առաջին դասարանի աշակերտները ներկայացրեցին մաշտոցյան ոսկեղենիկ  տառերը՝  գունավորելով հայոց սրբատառ այբուբենը:

Երկրորդ  դասարանի աշակերտների խոսքը նվիրված էր հայ ժողովրդի խորհրդանիշներին՝ յուրօրինակ ու հոգեթով:  Բացահայտվեցին հայ ժողովրդի հնագույն պատմության հավատալիքներն ու ազգային արժեքները:

Այնուհետև քրիստոնեության  ընդունման պատմության մասին պատմեցին երրորդ դասարանի սաները:

Չորրորդ դասարանի աշակերտները սիրով  ներկայացրեցին հայոց գրականության և արվեստի մեծանուն գործիչներից մի քանիսին՝ իրենց խոսքը ձոնելով Սայաթ-Նովային, Կոմիտասին, Հովհաննես Թումանյանին: 

Հինգերորդ դասարանի աշակերտների խոսքը նվիրված էր հայոց ազգային և եկեղեցական տոներին՝ Վարդավառից մինչև Տյառնընդառաջ, Զատիկից մինչև Խաչվերաց՝ համեմված հետաքրքիր տեղեկություններով:

Միջոցառման ավարտին Տեր Զավեն քհն. Մարկոսյանն իր ուղերձում  շնորհակալական  խոսքեր հնչեցրեց դպրոցի ուսուցչակական կազմի, ծնողական խորհրդի, կամավոր աշակերտների պատվին: Եզրափակելով խոսքը՝ հոգևոր հովիվը հատուկ շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն՝ Սեդա Գ. Աբաջյանին տասը տարիների անձնանվեր  աշխատանքի ու դպրոցի կյանքում ներդրած  անմնացորդ սիրո ու ավանդի համար, ինչպես նաև Նոռա Դ

եմիրճյանին՝ դպրոցի կազմակերպչական աշխատանքներին երկարամյա մասնակցության և նվիրումի համար:

Այնուհետև խոսքը տրամադրեց Թեմական Առաջնորդ՝ Տեր Հովնան Արքեպս. Տերտերյանին: Սրբազան հայրը ևս բարձր գնահատեց դպրոցի ուսուցչական և տնօրինական  կազմի աշխատանքը՝ կարևորելով  ծնողների հետևողականությունն ու աշակերտների ուսումնառության  ընթացքը: Ամփոփելով խոսքը՝ Սրբազանը ևս շնորհավորեց Սեդա Գ. Աբաջյանին՝ տնօրինավարման 10-ամյակի առթիվ՝ հանձնելով  պատվոգիր և խորհրդանշական հուշանվեր: Բոլոր ուսուցչուհիներին հանձնվեցին յուրօրինակ նվերներ ևս, ապա Սրբազանը աղոթքով  եզրափակեց միջոցառումը: 

Բազում գովեստի բառեր ու դրական կարծիքներ շռայլեցին ծնողներն ու ներկա հյուրերը: 

Հանդիսությունից հետո աշակերտները վայելեցին Սորբ Սարգիս եկեղեցու Երիտասարդաց Միության կազմակերպած ընդունելությունը՝ անակնկալներով և զվարճանքներով համեմված։