St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more
Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցու շաբաթօրյա վարժարանի ամավերջյան դաշտահանդեսը, տեղի ունեցավ 2025 թ․-ի մայիսի 31-ին։ Անցավ շատ կազմակերպված ու հաջողությամբ՝ արժանապատիվ Տեր Եսայի քահանա Պետրոսի, ներկա և նախկին ուսուցիչների, ծնողների, հյուրերի ու անուշիկ երեխաների ներկայությամբ։
Միջոցառումը կազմակերպվել էր Ֆրեզնոյի գեղեցիկ այգիներից մեկում՝ բացօթյա պայմաններում՝ ունենալով ուսումնական տարվա ամփոփիչ բնույթ։ Օրը հագեցած էր մրցույթային խաղերով, երաժշտությամբ և գեղարվեստական ելույթներով։
Ուսուցչուհի օր․ Արմինեի կատարած դիմային գեղեցիկ նախշանկարները մեծ ուրախություն պարգևեցին աշակերտներին։ Ակնհայտ էր վարժարանի համախմբվածությունը, որի վառ վկայությունը այն է, որ սիրով ու հոգատարությամբ ամփոփվեց ուսումնական տարին։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Տեր Եսայի քահանային ներկայության և օրհնության համար, ինչը մշտապես վստահություն է ներշնչում մեր կրթական առաքելությանը։
Խորին շնորհակալություն նաև բոլոր ուսուցիչներին , վարժարանի տնօրինությանը ու ծնողներին, որոնք միահամուռ ապահովեցին համեղ ուտեստեղենների պատրաստումը։
Մի հիշարժան օր ևս անցավ մեր վարժարանի պատմության գիրկը՝ հագեցած հետաքրքիր պահերով ու անմոռանալի հուշերով։
Ջերմորեն հրաժեշտ տվեցինք մեկմեկու , սեպտեմբերին նոր մտքերով ու գեղեցիկ արարումներով հանդիպելու ակնկալիքներով։
Մարգարիտ Դումանյան
Վարժարանի տնօրենուհի