ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԸ ՀՈԳԵՒՈՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԲԱԶՄԱՃԻՒՂ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ ՈՒՆԻ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԸ ՀՈԳԵՒՈՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԲԱԶՄԱՃԻՒՂ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ ՈՒՆԻ - Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
07 July 2025

St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more

DEMIRGIAN SCHOLARSHIP

ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԸ ՀՈԳԵՒՈՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԲԱԶՄԱՃԻՒՂ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ ՈՒՆԻ
Published - 8 November 2019

Հիւսիսային Ամերիկայի Արևմտեան թեմը իր ուշադրութեան ներքոյ է պահում հոգևոր ուսուցման, քարոզչութեան, լայն իմաստով՝ հոգևոր առաքելութեան հարցերը։ Նոյեմբերի 8-ին թեմի Բարեխնամ Առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի տնօրինութեամբ իր հերթական նիստը անցկացրեց այդ հարցերին նուիրուած մնայուն յանձնախումբը, որի անդամներ են հոգևորական և աշխարհիկ անձինք։ Յանձնախմբի կանոնակարգման ոլորտի հարցերը բազմազան են և ընդգրկում են՝

- Շաբաթօրեայ և Կիրակնօրեայ դպրոցները,

- Հայաստանեայց եկեղեցւոյ երիտասարդական կազմակերպութիւնը,

- Արևմտեան թեմի երիտասարդաց Հայաստան ուխտագնացութեան ծրագիրը,

- Աստուածաշնչային և քրիստոնէական դաստիարակութեան դասընթացները,

- ամառային ճամբարը,

- գիտաժողովներն ու կոնֆերանսները,

- սարկաւագական վերապատրաստման ծրագիրը,

- Արևմտեան թեմի համացանցային պարբերական հրապարակումները և այլն։

Նոյեմբերի 8-ի ժողովի ժամանակ մասնաւորապէս քննարկուեց Շաբաթօրեայ դպրոցների ծրագրերում հոգևոր թեաները յաւելելու հարցը։ Յստակ յանձնարարուեց այդ նպատակով կազմել համառօտ ուղացոյց-ծրագիր։ Նաև նախատեսւում է մանուկների Աւետարաններ բաժանել Շաբաթօրեաների սաներին։

Յառաջիկային աշխատանքային խումբը կը կազմի նաև երիտասարդներին ուղղուած քրիստոնէական ուղեցոյցներ, որոնց մէջ ամփոփ ներկայացուած կը լինեն հայ եկեղեցու աստուածաբանութեան, պատմութեան, ծեսի և այլ հարցերը։

Ժողովի ժամանակ քննարկուեց դէպի Հայաստան ուխտագնացութիւնները յաճախանցելու, Արևմտեան թեմի ամառային ճամբարում հոգևոր դասընթացներ առաւել յաճախակի անցկացնելու հարցը։

Որոշուեց Արևմտեան թեմի սարկաւագների համար կազմակերպել յատուկ դասընթացներ, որ նրանց հոգևոր գիտելիքների պաշարը լրացնելու լաւ հնարաւորութիւն կը լինի։ Դրա շնորհիւ, ինչպէս նշեց Առաջնորդ Սրբազանը, ի մի կը հաւաքուեն թեմի բազմաթիւ սարկաւագներ՝ երիտասարդներ, որոնք մեր եկեղեցին առաջ տանելու կարող ուժեր են։

Ժողովի ընթացքում անդրադարձ եղաւ նաև Սուրբգրային դասընթացներին, լրատու միջոցներին՝ հաւաստելով, որ Արևմտեան թեմի տիրապետած՝ քրիստոնէական դաստիարակութեան բոլոր միջոցները պէտք է ի սպաս դնել հոգևոր առաքելութիւնը հետայսու ևս յաջող առաջ տանելու համար։