ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐԺԱՆԱՇՆՈՐՀ Տ․ ՍՏԵՓԱՆ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՏԵՐ-ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ
Published - 12 January 2018

Երեքշաբթի, Դեկտեմբերի 27-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Բարեջան Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպս․ Տերտերյանի թելադրությամբ, Տեր Մաշտոց Քահանա Քեշիշյանը, Տեր Հովսեփ Ավագ Քահանա Հակոբյանի հետ միասին այցելեցին 94-ամյա Արժանաշնորհ Տ․ Ստեփան Ավագ Քահանա Տեր-Գևորգյանին, ով բնակվում է Հոլիվուդ քաղաքում։ Տեր Հայրը երկար տարիներ ծառայել է Երևանի Սբ․ Սարգիս եկեղեցում ՝ իբրև ծիսակատար։

Տեր Ստեփանը շատ սիրալիր ընդունեց իր հյուրերին նաև հյուրասիրելով նրանց:

Կես ժամ զրուցելուց հետո, քահանաները միասնաբար աղոթեցին, որ Տերը պահապան և օգնական մնա Տեր Հորը, իր աղջկան ու ընտանիքին։

Մոտալուտ Նոր Տարվո և Սուրբ Ծննդյան Տոների ուրախ առիթով հյուր քահանաները շնորհավորեցին նրանց և բարի Նոր Տարի ու Սուրբ Ծնունդ մաղթեցին:

Print