Սուրբ Պատարագ Արարատ Տանը Նվիրված Սուրբ Ծննդյանը եւ Աստվածհայտնությանը
Published - 5 January 2018

Հունվարի 3-ին, չորեքշաբթի օրը Միշն Հիլզի Ծերանոցի եկեղեցու մեջ` ԱՄՆ Թեմի Առաջնորդ Տեր Հովնան Արքեպս. Տերտերյանի հանդիսապետությամբ և քահանայից դասի մասնակցությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ` նվիրված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյանը եւ Աստվածհայտնությանը։ Պատարագիչն էր Արարատ Տան հոգևոր հովիվ Տեր Երեմիա քհն. Խաչատրյանը։ Պատարագին մասնակցում էին ծերանոցի բնակիչները, ծառայողները և տասնյակ հավատացյալներ։  Պատարագից հետո ծերանոցի սրահի մեջ կատարվեց Ջրօրհնեքի Կարգ։  Հոգևոր միջոցառումներից հետո բոլոր ներկաները մասնակից եղան տոնական ճաշին։

Նույն օրը քահանայից դասը ներկա գտնվեց և Ջրօրհնեքի կարգ կատարեց նաև Իգլ Ռաքի Արարատ Տան մեջ։

Print