ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻ ԳՐՈՂ ՎԱՐԴԿԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 85-ԱՄՅԱԿԻՆ
Published - 5 December 2017

Այսօր, երկուշաբթի, Դեկտեմբերի 4-ին Առաջնորդարանի Արմեն Համբար սրահում Արևմտյան Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպս․ Տերտերյանի նախագահությամբ և հովանարությամբ տեղի ունեցավ հայրենի մտավորական, գրող, հասարակական գործիչ Վարդկես Պետրոսյանի ծննդյան 85-ամյակլին նվիրված գրական երեկո։ Հանդիսավարն էր՝ երգահան և խմբավար, գրող Պրն․ Հենրիկ Անասյանը։

Առաջնորդարանի աշխատակից՝ Արժ․ Տ․ Ներսես Քհն․ Հայրապետյանը Առաջնորդ Սրբազան Հոր անունից ողջունեց ներկաներին, հոբելյարի այրուն և ընտանիքին, ապա "Հայր Մեր" Տերունական աղոթքով բացումը կատարեց երեկոյի։ Ներկա էին նաև՝ Սբ․ Հովհաննու Կարապետ Հայց․ եկեղեցու Հոգևոր Հովիվ՝ Արժ․ Տ․ Մանուկ Ավագ Քահանա Մանուկյանը և Առաջնորդարանի աշխատակից՝ Արժ․ Տ․ Հովսեփ Ավագ Քահանա Հակոբյանը։ Վարդկես Պետրոսյանի կյանքին նվիրված խոսքով հանդես եկավ Լեզվաբան և գրող՝ Պրն․ Արտեմ Սարգսյանը;

Մեջընդմեջ տեղի ունեցան երգեր և արտասանություններ։ Հատկանշական ելույթներով հանդես եկան համայնքում հայտնի երգիչներ՝ Հարութ Փամբուքչյանը, Mister X-Արթուր Հակոբյանը, և ուրիշներ։ Հուշերով հանդես եկան բանաստեղծ Լոս Անջելոսի Հայ Գրողների Միության անդամ՝ Գարութ Հայրյանցը, հանդիսավար՝ Հենրիկ Անասյանը, "Համայնապատկեր" ամսագրի խմբագիր՝ Սարո Գյումրեցին և ուրիշներ։

Երեկոյի Օրհնության և գնահատանքի խոսքով ու "Պահապան ամենայն"-ի աղոթքով հանդես եկավ Առաջնորդ Սրբազան Հայրը։

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն։

Print