St. Leon Church "Sound of Children" Summer Camp
Click Here to lean more

NEXT EVENT
17 October 2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորը մտահոգութիւնն է յայտնել Սիրիայում ծաւալուող ռազմական գործողութիւնների առիթով
Published - 10 October 2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորը մտահոգութիւնն է արտայայտել Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցութեամբ:

«Վերջին ժամերին տագնապալի լուրեր ենք ստանում Սիրիայի Արաբական Հանրապետութեան հիւսիս-արեւելքում Թուրքիայի կողմից իրականացուող ռազմական ներխուժման վերաբերեալ։

Համայն հայութեան հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից միջազգային հանրութեան ուշադրութիւնն ենք հրաւիրում Թուրքիայի կողմից միջազգային կարգի ու օրէնքի դէմ գործողութիւնների վրայ` ակնկալելով հրատապ ու գործնական քայլեր` յետագայ արիւնահեղութիւնը կանխելու համար:

Փոքրամասնութիւնների` այդ թւում սիրիահայ մեր զաւակների դէմ վերջիններիս ազգային ինքնութեան պատճառով Թուրքիայի կողմից յարձակումների վտանգը արթնացնում է նոյն պետութեան կողմից 1915-23թթ. իրագործուած Հայոց Ցեղասպանութեան մասին յուշերը եւ պէտք է խստագոյն դատապարտութեան արժանանայ միջազգային հանրութեան կողմից։

Կիսելով ցաւն ու տառապանքը պատերազմի արհաւիրքը ապրող Սիրիայի բարեկամ ժողովրդի, մեր եղբայրների եւ քոյրերի` աղօթք ենք բարձրացնում առ Աստուած Սիրիայում եւ ողջ Մերձաւոր Արեւելքում խաղաղութեան շուտափոյթ վերահաստատման համար: Կատարուածը չունի որեւէ արդարացում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի իր զօրակցութիւնը բերել Սիրիայի ժողովրդին եւ մեր ազգի զաւակներին», - ասուած է Վեհափառ Հայրապետի խօսքում: 

Print