Չորեքշաբթի, ապրիլի, 10-ին Առաջնորդարանի ՙՀամբար՚՚ հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Իրանահայ արձակագիր, բանաստեղծ եւ թարգմանիչ տիար Խաչիկ Խաչերի գրական գործունեությանը նվիրված երեկո, որին ներկա էր գաղութի գրասեր հասարակությունը:
Հեղինակը տասնամյակներ շարունակ ստեղծագործում է հայերն, պարսկերեն եւ գերմաներեն լեզուներով ինչպես նաեւ իրականացնում է օգտաշատ թարգմանական աշխատանք:
Հանդիսությանը ներկա էր Թեմիս բարեջան Առաջնորդՙ Գերաշնորհ Տ. Հովնան Արք. Տերտերյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց, տիար Խաչիկ Խաչերի գրական վաստակը:
Հանդիսությունը ավարտվեց գեղարվեստական հայտագրով եւ հյուրասիրությամբ: