St. Leon Church "Sound of Children" Summer Camp
Click Here to lean more

NEXT EVENT
22 September 2019
Վերաբացուել են Արևմտեան թեմի Շաբաթօրեայ դպրոցները - Սեպտեմբերի 8-ից վերաբացուեցին թեմի Կիրակնօրեայ դպրոցները
Published - 9 September 2019

Սիրելի հայորդիներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի առաջնորդութեամբ և հովանաւորութեամբ, Օգոստոսից իրենց աշխատանքներն են վերսկսել Արևմտեան թեմի Շաբաթօրեայ դպրոցները։ Թեմիս եկեղեցիներին կից գործում են 20 նման դպրոցներ, ուր յաճախում և հայոց լեզու, գրականութիւն, երաժշտութիւն, պատմութիւն և մեր մշակոյթի հետ կապուած տարբեր գիտելիքներ են ուսանում 5-12 տարեկան 1500-ից աւելի աշակերտներ։ Դասաւանդումը կատարւում է արևմտահայերնով և արևելահայերէնով։ Մեծ հպարտութիւն է մեզ համար տեսնել, թէ ի՜նչ խինդով են մեր մանուկները մտնում մեր եկեղեցու կամաներից ներս և թէ ինչ կենսուրախ մթնոլորտ է թևածում դպրոցներում։

Սեպտեմբերի 8-ից վերաբացուեցիին նաև Կիրակնօրեայ դպրոցները։ Հոգևոր գիտելիքներ ուսուցանող այս հաստատութիւնները նպատակ ունեն սաներին մոտեցնել Աստծուն` 21-րդ դարում մեր քրիստոնէական հաւատքի պատգամներով ապրելու, Հայ Առաքելական Եկեղեցու գիտելիքների և հավատքի միջոցով դառնալու ուժեղ քրիստոնեաներ և հայ համայնքի գործօն անդամներ:

Շաբաթօրեայ և Կիրակնօրեայ դպրոցները գտնւում են Թեմի Առաջնորդ Յովնան Սրբազանի մշտական հոգածութեան ներքոյ, դասաւանդում են ինրենց գործին և մանուկներին նուիրուած ուսուցիչներ։

Մեր ցանկութիւնն է, սիրելի հայորդիներ, ծնողներ, Ձեր զաւակներին ներգրաւուած տեսնել Շաբաթօրեայ և Կիրակնօրեայ դպրոցների մէջ, որպէսզի հնարաւորութիւն ունենան առընչուելու մեր հաւատքի, լեզուի, գրականութեան հետ, որպէսզի մշտապէս հաղորդակից լինեն մեր մեծ մշակոյթի գանձերին: Ուստի կոչ ենք անում և խնդրում՝ արձանագրեք Ձեր զաւակներին հաւատքի և հայերէն լեզուի դպրոցներում, նրանց դռները մշտապէս բաց են Ձեզ համար: Հայ Առաքելական Ս. Եկեղեցիներից կարող եք յաւելեալ մանրամասներ ճշտել ընդունելութեան, դպրոցների աշխատանքների մասին:

Դիւան Առաջնորդարանի